Հայաստանիփրկարարծառայություն Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 14-ին տեղացած կարկտի հետևանքով վնասվել են Մեղրաշատգյուղի 130 հա գարու, 220 հա ցորենի, 50 հա վարսակի և 200 հա բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները:
Լոռու մարզում էլ ժամը 17.00-ի սահմաններում տեղացած կարկուտը և ուժեղ քամին վնասել են ՄեծՊառնիևՂուրսալի գյուղերի բնակելի տների տանիքները, պտղատու այգիները և ցանքատարածքները:
Իսկ ժամը 18.00-ի սահմաններում տեղացած կարկտի հետևանքով վնասվել են մարզի Լուսաղբյուր, ՄեծՊառնի, Բլագոդարնոյե, Մեղվահովիտ, Կաթնաղբյուր, Շիրակամուտ, Հարթագյուղ, Սարահարթ, Սարամեջ, Դաշտադեմ, Ձյունաշող գյուղերի գարու, ցորենի, բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները և պտղատու այգիները: Միաժամանակ տեղացած հորդառատ անձրևները վնասել են ՊաղաղբյուրևՄեծավան գյուղի ցանքատարածքները:
Ժամը 20.00-ից մինչև 20.30-ը տեղացած կարկտի հետևանքով էլ վնասվել են՝ Շատին գյուղի ցանքատարածքների 60-70 տոկոսը, Հորս գյուղի խաղողի այգիները՝ 10 հա և միջհամայնքային ճանապարհները:
Արագածոտնի մարզում հունիսի 15-ի ժամը 16.50-ից մինչև ժամը 17.00-ը տեղացած կարկտի հետևանքով վնասվել են Արտենի, ԱրագածևՇղարշիկ գյուղերի բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները և պտղատու այգիները:
Նաև հունիսի 15-ին Լոռու մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 18.30-ի սահմաններում կայծակի հարվածից վնասվել են Կողես գյուղի բնակիչ Ս. Պողոսյանին պատկանող տան՝ էլեկտրական սնուցման համակարգին միացված բոլոր էլ. սարքավորումները, իսկ կայծակի հետևանքով առաջացած պայթյունից վնասվել է փայտե տան պատը, կոտրվել են ապակիները:
Մարզերում տեղացած կարկուտը վնասներ է հասցրել
Հայաստանի փրկարար ծառայություն Շիրակի մարզից տեղեկություն է ստացվել, որ հունիսի 14-ին տեղացած կարկտի հետևանքով վնասվել են Մեղրաշատ գյուղի 130 հա գարու, 220 հա ցորենի, 50 հա վարսակի և 200 հա բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները:
Լոռու մարզում էլ ժամը 17.00-ի սահմաններում տեղացած կարկուտը և ուժեղ քամին վնասել են Մեծ Պառնի և Ղուրսալի գյուղերի բնակելի տների տանիքները, պտղատու այգիները և ցանքատարածքները:
Իսկ ժամը 18.00-ի սահմաններում տեղացած կարկտի հետևանքով վնասվել են մարզի Լուսաղբյուր, Մեծ Պառնի, Բլագոդարնոյե, Մեղվահովիտ, Կաթնաղբյուր, Շիրակամուտ, Հարթագյուղ, Սարահարթ, Սարամեջ, Դաշտադեմ, Ձյունաշող գյուղերի գարու, ցորենի, բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները և պտղատու այգիները: Միաժամանակ տեղացած հորդառատ անձրևները վնասել են Պաղաղբյուր և Մեծավան գյուղի ցանքատարածքները:
Ժամը 20.00-ից մինչև 20.30-ը տեղացած կարկտի հետևանքով էլ վնասվել են՝ Շատին գյուղի ցանքատարածքների 60-70 տոկոսը, Հորս գյուղի խաղողի այգիները՝ 10 հա և միջհամայնքային ճանապարհները:
Արագածոտնի մարզում հունիսի 15-ի ժամը 16.50-ից մինչև ժամը 17.00-ը տեղացած կարկտի հետևանքով վնասվել են Արտենի, Արագած և Շղարշիկ գյուղերի բանջարաբոստանային մշակաբույսերի ցանքատարածքները և պտղատու այգիները:
Կարկտի հետևանքով հասցված վնասների չափերը ճշտելու նպատակով համապատասխան մարզերում կազմվել են հանձնաժողովներ: