Հայաստանի ոստիկանությունը պատասխանել է ԱԺ պատգամավորի թեկնածու Ստյոպա Սաֆարյանին:
Ոստիկանության լրատվության վարչության տարածած հաղորդագրության մեջ ասվում է. ««Հայկական ժամանակ» օրաթերթի նոյեմբերի 27-ի համարում տպագրված «Տոտալ կեղծիքներ թիվ 1-ում եւ 35-ում» վերնագրով հոդվածում Ստյոպա Սաֆարյանը հայտարարել է, թե վարչական մարմինների թույլ տված աղաղակող կեղծիքների արդյունքում մայիսի 6-ի ընտրություններից հետո թիվ 1 ընտրատարածքի ընտրողների թիվը 63814-ից հասել է 65.000-ի, եւ կան հասցեներ, որոնցում գրանցված է 70 ընտրող:
Տարաբնույթ մեկնաբանությունները բացառելու համար պարզաբանում ենք.
2012թ. մայիսի 6-ի ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ թիվ 1 ընտրատարածքի ընտրողների նախնական ցուցակում ընդգրկված է եղել 64193 քաղաքացի:
Նույն ընտրատարածքի ընտրողների թիվը նոյեմբերի 25-ի դրությամբ կազմում է 64720: 2012թ. մայիսի 6-ից մինչեւ նոյեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում բնակչության պետական ռեգիստրի հաշվառումից հանվել են 424 մահացած անձանց տվյալներ, 18 տարին լրանալու կապակցությամբ 493 քաղաքացի ընդգրկվել է ընտրողների ցուցակում, ՀՀ քաղաքացիություն է ձեռք բերել եւ հաշվառվել 336 քաղաքացի:
Իրականությանը չի համապատասխանում նաեւ այն պնդումը, թե իբր կան հասցեներ, որոնցում գրանցված է 70 ընտրող: Այսպես, Մոլդովական փողոցի հարակից 32/4 հասցեից ընտրողների ցուցակում ընդգրկված է 68, իսկ Մոլդովական փողոցի 32/4 հասցեից` 48 քաղաքացի: Նշված հասցեները (դրանցից յուրաքանչյուրը) ընդգրկում են տարբեր ընտանիքների պատկանող չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով հաշվառված են նշված հասցեներում»:
Ոստիկանության պարզաբանումը