Լրահոս

28.11.2012 15:09


Կիրո Մանոյանը Բաքու Րաֆֆի Հովհաննիսյանի այցը ճիշտ չի համարում

Կիրո Մանոյանը Բաքու Րաֆֆի Հովհաննիսյանի այցը ճիշտ չի համարում

Բաքվում կայացած Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի 7-րդ Գլխավոր վեհաժողովից վերադարնալով՝ «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը լրագրողներին ասել է՝ եթե հրավեր լինի, ապա կրկին սիրով կմեկնի Բաքու։

Փոխարենը ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը կարծում է՝ ամեն հրավեր չէ, որ պետք է ընդունել և այդպիսով լեգիտիմացնել տվյալ միջոցառումը։ Բաքվի այս կոնֆերանսին, օրինակ, հրավիրել են նաև ՀՅԴ Լիբանանի կառույցին, բայց նրանք մերժել են հրավերը։

–Նման ժողովներին մասնակցելը այդքան էլ ճիշտ չէ։ Այս այցը ցույց տվեց, որ նրանք լրիվ ադրբեջանցիների ազդեցության տակ են,–Րաֆֆի Հովհաննիսյանի այցը մեկնաբանելով՝ ասել է Կ. Մանոյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը