Լրահոս

28.11.2012 15:05


Գրախանութներում կհայտնվի Հայոց ցեղասպանության մասին եռահատորը

Գրախանութներում կհայտնվի Հայոց ցեղասպանության մասին եռահատորը

Շուտով գրախանութներում կհայտնվի «Հայոց ցեղասպանությունը Օսմանյան Թուրքիայում: Վերապրածների վկայություններ: Արխիվային փաստաթղթեր» եռահատորը, որոշ ժամանակ անց նաև՝ ռուսերեն, անգլերեն ու թուրքերեն թարգմանությունները։ Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում տեղեկացրել է Ազգային արխիվի տնօրեն Ամատունի Վիրաբյանը։ Գիրքը հրատարակվել է Օսմանյան Թուրքիյում 1915թ. իրականացված Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի շրջանակներում։ Այնտեղ ներկայացված են այդ ողբերգական իրադարձությունների բացառիկ փաստաթղթեր, հիշողություններ, փաստագրական տվյալներ։ Նախատեսվում է տպագրել նաև աշխատության 4-րդ և 5-րդ հատորները։ 

Այս խորագրի վերջին նյութերը