Վատիկանի պաշտոնական ներկայացուցիչ ֆրեդերիկո Լոմբարդին հայտարարել է, որ Հռոմի Պապ Բենեդիկտ XVI պատրաստվում է սեփական էջ բացել «Twitter» միկրոբլոգում: Թեև Հռոմի կաթոլիկ եկեղեցին արդեն իսկ ունի իր պաշտոնական էջը «Twitter»-ում, սակայն գրառումները կատարվում են հիմնականում մասնագիտացված աշխատակազմի կողմից, իսկ նորաբաց էջում Բենեդիկտ XVI ինքն է պատրաստվում գրառումներ անել, ինչը շատերի մոտ կասկած է առաջացրել, քանի որ 85-ամյա պապը գրեթե չի օգտագործում համակարգիչ և դժվար թե ինքնուրույն գրառումներ անի սոցիալական ցանցում: Մասնագետների կարծիքով՝ Բենեդիկտ XVI ուղղակի թելադրելու է իր մտքերը միկրոբլոգում գրառումներ կատարողներին:
Հռոմի Պապը` «Twitter»-ում