Տղամարդկանց «GQ» ամսագիրը հրատարակել է տարվա «Ամենահայտնի անհաջողակների» ցուցակը, որն այս անգամ գլխավորել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման, ով, ըստ ամսագրի, ամբողջովին տապալվել է առողջ ապրելակերպի և սննդամթերքի նախաձեռնության քարոզում: Իր այգում Միշել Օբաման ծաղիկներ էր տնկում, ուղիղ եթերում վարժություններ էր կատարում, երեխաների հետ պարում և նույնիսկ գիրք է հրապարակել առողջ ապրելակերպի վերաբերյալ: Սակայն ԱՄՆ առաջին տիկինոջ քարոզը, համաձայն հանդեսի, ոչ մի ազդեցություն չի ունեցել: Ամսագրի ցուցակում երկրորդ տեղում հայտնվել է Միթ Ռոմնին, ով «միայն կարողացել է ոգեշնչել սևամորթ կոմիկներին ծաղրել սպիտակ կերպարներին»: Ցուցակի երրորդ տեղում Մադոննան է, ով ոչ մի նոր երգ չի երգում և շատ քիչ ուշադրություն է դարձնում իր հագուստին:
Միշել Օբաման` տարվա անհաջողակը