Կիրո Մանոյան. «ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները մտել են փակուղի»
Այսօրվա ասուլիսին ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին այցը տարածաշրջան ցույց տվեց, թե ԼՂ հակամարտության կարգավորման բանակցությունները մտել են փակուղի: «Համանախագահների այն եզրակացությունը, որ բանակցությունները կշարունակվեն ԱԳ նախագահների մակարդակով և դեռ նախագահների հանդիպում չի սպասվում, ցույց է տալիս, որ համանախագահողները փորձում են ինչ-որ ձևով նվազեցնել պատերազմի հավնականությունը: Պատերազմի հավանականություն, ոչ միայն ԼՂ հակամարտությունից բխած, այլև ընդհանրապես տարածաշրջանում տեղի ունցող զարգացումները»,- նշել է բանախոսը: Այս պայմաններում, ըստ Մանոյանի, Հայաստանն ու Արցախը պետք է ակտիվացնեն ճիգերը ԼՂ անկախության ճանաչման ուղղությամբ, ինչը կարող է լինել թե՛ ամբողջական, թե՛ մասնակի ճանաչման տեսքով:

7or.am