Լրահոս

28.11.2012 20:39


Գտնվել է տղամարդկանց հավատարմության հորմոնը

Գտնվել է տղամարդկանց հավատարմության  հորմոնը

Բոլոնյան համալսարանի գիտնականները  հետազոտությունների ժամանակ պարզել են, որ օքսիտոցին հորմոնը օգնում է տղամարդկանց հավատարիմ մնալ իրենց ընտրյալներին: Ինչպես հայտնում է «Daily Mail»-ը, օքսիտոցին հորմոնը արտադրվում է բնական ճանապարհով և ապահովում է սեռական գրավչությունը, ինքնավստահության զգացմունքը, ինչպես նաև ազդում է ուղեղի վրա՝ առաջացնելով կապվածություն ծնողի, երեխայի  և սիրելիի հանդեպ:  Հետազոտություններից պարզվել է, որ ամուսնացած կամ լուրջ հարաբերությունների մեջ գտնվող տղամարդիկ, ովքեր ընդունել են նշյալ հորմոնը, իրենց անհարմար էին զգում օտար կանանց հետ շփումների ժամանակ, իսկ չամուսնացած տղամարդիկ ոչ մի տարբերություն չեն զգացել՝ իրենց ներկայացրած կնոջը համարելով բավականին գրավիչ: 

Այս խորագրի վերջին նյութերը