Մարտյան դեպքերի զոհերի հարազատները մասնակցում են խորհրդարանական քննարկմանը
Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում մեկնարկել են Հայ ազգային կոնգրեսի 2008թ. մարտյան դեպքերի ուսումնասիրության համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Քննարկումներին մասնակցում են նաև մարտյան դեպքերի զոհերի հարազատները: «2008-ի մարտի 1-2-ին տեղի ունեցած այդ հանցագործություններից ոչ մեկը բացահայտված չէ: Բացահայտված չէ նույնիսկ, թե ինչպես և ինչ հանգամանքներում են մի քանի հարյուր մարդիկ հրազենային, գնդակային ու բեկորային վնասվածքներ ստացել: Ոչ մի մեղադրյալ ներգրավված չէ, ոչ մեկը դատապարտված չէ»,-քննարկմանը ասել է ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը։
Մարտյան դեպքերի զոհերի հարազատները մասնակցում են խորհրդարանական քննարկմանը
Այսօր ԱԺ պետաիրավական հանձնաժողովում մեկնարկել են Հայ ազգային կոնգրեսի 2008թ. մարտյան դեպքերի ուսումնասիրության համար ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին որոշման նախագիծը։ Քննարկումներին մասնակցում են նաև մարտյան դեպքերի զոհերի հարազատները:
«2008-ի մարտի 1-2-ին տեղի ունեցած այդ հանցագործություններից ոչ մեկը բացահայտված չէ: Բացահայտված չէ նույնիսկ, թե ինչպես և ինչ հանգամանքներում են մի քանի հարյուր մարդիկ հրազենային, գնդակային ու բեկորային վնասվածքներ ստացել: Ոչ մի մեղադրյալ ներգրավված չէ, ոչ մեկը դատապարտված չէ»,-քննարկմանը ասել է ՀԱԿ խմբակցության անդամ Գագիկ Ջհանգիրյանը։