Րաֆֆի Հովհաննիսյան. «Ադրբեջանում 1000 հոգով աշխատում են և մեկ տեսակետ են հայտնում»
Բաքվում կայացած Ասիայի քաղաքական կուսակցությունների միջազգային կոնֆերանսի 7-րդ Գլխավոր վեհաժողովից վերադարձած «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանն այսօր հրավիրված ասուլիսում հայտարարել է, որ մասնակից երկրների բազմաթիվ ներկայացուցիչներ առաջին անգամ էին լսում հայկական տեսակետը։
–Ադրբեջանում 1000 հոգով աշխատում են և մեկ տեսակետ են հայտնում։ Մեզ մոտ՝ հարյուր տարբեր տեսակետներ: Հայաստանը պետք է ներկայացված լինի ամենուր կամ որտեղ որ հնարավոր է՝ դիվանագիտական ձախողությունն ու դատարկությունը վերացնելու համար: Մենք տուժում ենք մեր ծույլ արտաքին քաղաքականության պատճառով, որը բխում է մեր ներքին ժողովրդավարական դրվածքից,–նշել է նա։

7or.am