Զինծառայողների մահվան գործերով հարազատներին չեն ճանաչում որպես տուժողի իրավահաջորդ
Վերջին դեպքերով քննության ընթացքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քրեական գործի հարուցման պահից, որպես կանոն, տուժողների հարազատները չեն ճանաչվում տուժողի իրավահաջորդ:
2011թ. հունիսի 30-ին զինված ուժեր զորակոչված եւ 2012թ. հուլիսի 18-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, ստամոքսի քաղցկեղից մահացած ժամկետային զինծառայող Աշոտ Սարդարյանի հայրը որդու մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին որեւէ տեղեկություն մինչ օրս չունի՝ չնայած որ դեպքից անցել է առավել, քան հինգ ամիս: Նա չի ստացել քրեական գործ հարուցելու մասին որոշումը եւ հարազատներից ոչ մեկը չի ճանաչվել տուժողի իրավահաջորդ:
2012թ. նոյեմբերի 5-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպան եղած Սարգիս Սեյրանյանի հայրը եւս դեռ տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել: Եվ, վերստին, զրկված է նախաքննությանը մասնակցություն ունենալու հնարավորությունից:
Ելնելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից, մեկնաբանելով պետության կողմից կյանքի իրավունքի պաշտպանության ընթացակարգային պարտավորությունների կատարման հասկացությունը` պետությունը պարտավոր է ապահովել.
կյանքից զրկման փաստերի հետաքննության դեպքերում կյանքի իրավունքը երաշխավորող ազգային օրենքների բարեխիղճ կատարումը, երբ ընդգրկված են պետական ծառայողներ կամ մարմիններ
վերահսկողություն մահվան դեպքերում
զոհի ընտանիքի համար հասանելի հանգամանալից, անաչառ, արդյունավետ հետաքննության իրականացում (...):
Այսինքն, նախաքննության մարմնի կողմից տուժողի իրավահաջորդ չճանաչելը ոչ միայն զրկում է տուժողի ընտանիքին վարույթին մասնակից լինելու իր իրավունքից, արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքից, այլեւ խախտվում է ՀՀ քրեական դատավարական նորմերը:
Սույնով պահանջում ենք ՀՀ զինվորական դատախազությունից անհապաղ միջոցներ ձեռք առնել եւ զինվորական գործերով ապահովել տուժողի իրավահաջորդի՝ վարույթին մասնակից լինելու իրավունքը Աշոտ Սարդարյանի եւ նման այլ դեպքերում:
Զինծառայողների մահվան գործերով հարազատներին չեն ճանաչում որպես տուժողի իրավահաջորդ
Վերջին դեպքերով քննության ընթացքի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ քրեական գործի հարուցման պահից, որպես կանոն, տուժողների հարազատները չեն ճանաչվում տուժողի իրավահաջորդ:
2011թ. հունիսի 30-ին զինված ուժեր զորակոչված եւ 2012թ. հուլիսի 18-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, ստամոքսի քաղցկեղից մահացած ժամկետային զինծառայող Աշոտ Սարդարյանի հայրը որդու մահվան փաստի առթիվ հարուցված քրեական գործի մասին որեւէ տեղեկություն մինչ օրս չունի՝ չնայած որ դեպքից անցել է առավել, քան հինգ ամիս: Նա չի ստացել քրեական գործ հարուցելու մասին որոշումը եւ հարազատներից ոչ մեկը չի ճանաչվել տուժողի իրավահաջորդ:
2012թ. նոյեմբերի 5-ին, ըստ պաշտոնական տեղեկատվության, ինքնասպան եղած Սարգիս Սեյրանյանի հայրը եւս դեռ տուժողի իրավահաջորդ չի ճանաչվել: Եվ, վերստին, զրկված է նախաքննությանը մասնակցություն ունենալու հնարավորությունից:
Ելնելով Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքից, մեկնաբանելով պետության կողմից կյանքի իրավունքի պաշտպանության ընթացակարգային պարտավորությունների կատարման հասկացությունը` պետությունը պարտավոր է ապահովել.
Այսինքն, նախաքննության մարմնի կողմից տուժողի իրավահաջորդ չճանաչելը ոչ միայն զրկում է տուժողի ընտանիքին վարույթին մասնակից լինելու իր իրավունքից, արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքից, այլեւ խախտվում է ՀՀ քրեական դատավարական նորմերը:
Սույնով պահանջում ենք ՀՀ զինվորական դատախազությունից անհապաղ միջոցներ ձեռք առնել եւ զինվորական գործերով ապահովել տուժողի իրավահաջորդի՝ վարույթին մասնակից լինելու իրավունքը Աշոտ Սարդարյանի եւ նման այլ դեպքերում:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակ