Լրահոս

28.11.2012 11:58


Ուղևորը տեղում մահացել է

Ուղևորը տեղում մահացել է

Նոյեմբերի 27-ին՝ ժամը 20։26-ին, քաղաքացի Ավետիսյանից ահազանգ է ստացվել, որ Սևան-Չարենցավան ավտոճա­նա­պարհի 32-րդ կմ-ում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ:

 Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չպարզված հանգամանքներում «ՎԱԶ-2101» մակնիշի 22 ՍՍ 585 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և գլորվել ձորը: Պատահարի հետևանքով ուղևոր` 1981թ. ծնված Գևորգ Մարգարյանը տեղում մահացել է, իսկ վարորդ` 1983թ. ծնված Էդուարդ Աբրամյանը և ուղևորներ` 1980թ. ծնված Գագիկ Կա­րապետ­յանը և 1970թ. ծնված Վասիլի Թավաքալյանը, մինչ փրկարարների ժամանումը, տեղի ուժերով տեղափոխվել են Չարենցավանի բժշկական կենտրոն, այնուհետև` Երևանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Ըստ բժիշկների` Է. Աբրահամյանի և Գ. Կարապետյանի առողջական վիճակը միջին ծանրության է, իսկ Վ. Թադևոսյանինը՝ ծայրահեղ ծանր:

Այս խորագրի վերջին նյութերը