Լրահոս

28.11.2012 11:56


Նվիրաբերելով 500-1000 դրամ` ոչ թե կսնանկանաք, այլ «կհարստանաք»...

Նվիրաբերելով 500-1000 դրամ` ոչ թե կսնանկանաք, այլ «կհարստանաք»...

36-ամյա Աիդա Գինոսյանի նյարդային համակարգը խեղված է: Խոսում է անդադար, արագ-արագ, լարված ու շունչը պահած: Չորս ամիս անլույս գոյատևող Աիդան երեք երեխաների հետ այլևս ոչ միայն չի տեսնում ապրելու իմաստը, այլև չի գտնում նաև ապրելու միջոցը: Էրեբունի վարչական շրջանի Վարդաշեն 6-րդ փողոց, 68ա հանրակացարանի 405 սենյակն ավելի անտանելի է, քան մեկուսարանի որևէ խուց:

Oրերս մի խումբ երիտասարդներով այցելելու ենք Աիդա Գինոսյանին` թևեր տալու նրա` կարիքից նահանջող հույսին, հավատին, ինչպես նաև բոլոր մտահոգ քաղաքացիների շնորհիվ ֆինանսապես օգնելու նրա ընտանիքին: Նվիրաբերելով 500-1000 դրամ այս ընտանիքին` ոչ թե կսնանկանաք, այլ «կհարստանաք»... 

Նվիրատվություն կատարել ցանկացողները կարող են դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին լինել Արամ Խաչատրյանի անվան արձանի դիմաց և գումարը գցել «Գոռի և Գրիգորի սիրտը» գրությամբ արկղի մեջ:

Բազմաթիվ մարդկանց խնդրանքով բացվել է նաև հաշվեհամար.

ՎՏԲ-ՀԱՅԱՍՏԱՆ Բանկ, Արարատ մ/ճ-ում, Հովհաննիսյան Արմինե

AMD 16008016893500

USD 16008016893501

EUR 16008016893502

RUR 16008016893503

Ընտանիքի մասին մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ` միանալով մեր նախաձեռնության Ֆեյսբուքյան էջին`

http://www.facebook.com/events/130111430476146/?fref=ts 

Այս խորագրի վերջին նյութերը