Հայը սեռական բնույթի գործողություններ է կատարել 9-ամյա ռուս աղջկա նկատմամբ
Ռուսաստանի Կուրսկի մարզում ՀՀ 39-ամյա մի քաղաքացի սեռական բնույթի գործողություններ է կատարել 9-ամյա ռուս աղջկա նկատմամբ։ Խոզի ֆերմայում աշխատող հայը այդ աղջկան ու նրա 15 տարեկան քրոջը տեսել է փողոցում, ովքեր ուղևորվելիս են եղել տատիկի մոտ։ Տղամարդն առաջարկել է նստել իր մեքենան, սակայն քույրերին տատիկի տան փոխարեն տարել է իր տուն: Նախ ալկոհոլ է օգտագործել, հետո մեծ քրոջն առաջարկել է իր հետ սեռական հարաբերություն ունենալ։ Աղջիկը վախից փախել է դուրս և հարևան գործարանի պահակի օգնությամբ ոստիկանություն կանչել։ Սակայն այդ ընթացքում տղամարդը հասցրել է սեռական բնույթի բռնի գործողություններ կատարել 9-ամյա աղջկա նկատմամբ։ Տղամարդը հենց դեպքի վայրում էլ ձերբակալվել է։