Լրահոս

28.11.2012 10:22


Պահանջում են հարգել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը

Պահանջում են  հարգել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը

 Ինչպես հայտնի է, միայն Գետահովիտ համայնքի բնակիչների և մեր նախաձեռնության ներկայացված հիմնավորված փաստարկների ու բողոքների արդյունքում էր, ՀՀ բնապահպանությաննախարարի ս/թ. հոկտեմբերի 26-ի հ. 277-Ա հրամանով ուժը կորցրած ճանաչվել (չեղյալ էրհամարվել) «Մեգաէներջի» ՍՊԸ-ը տրված «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-ի կառուցման աշխատանքայինառաջին նախագծի շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության 23.08.2012թ. հ. ԲՓ 70 բնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը: Սակայն դեռևս մնացել էինխնդիրներ, որոնց անհապաղ լուծումներ տալու առաջարկությամբ, դեռևս ս/թ. նոյեմբերի 20-ին, մերնախաձեռնությունը գրավոր դիմել էր ՀՀ բնապահպանության նախարարին: Սույն դիմումիվերաբերյալ, օրենքով սահմանված կարգով, պատասխան պետք է տրվեր մինչև ս. թ. նոյեմբերի 26-ը:

 Դիմումի տեքստը հետևյալն էր.

          «Պարոն նախարար,

«Խաչաղբյուր-2» ՓՀԷԿ-ի շինարարության շուրջ առաջացած խնդիրների վերաբերյալ ՀՀ բնապահպանության նախարարի 16.10.2012թ. հ. 254-Ա հրամանով ստեղծվել էր աշխատանքայինխումբ, որի կազմում ընդգրկվել էր նաև մեր նախաձեռնության երկու անդամ և Գետահովիտհամայնքի 2 բնակիչ: Նշյալ աշխատանքային խմբի անունից ս/թ. հոկտեմբերի 24-ին թվով 5 (հինգ) առաջարկություն են ներկայացվել ՀՀ բնապահպանության նախարարին, դրանք են.

 

ա) դիմել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ «Մեգաէներջի» ՍՊԸ-ինհատկացված հողատարածքների (կադաստրային ծածկագրերը՝ 11-028-0653-0001, 11-028-0323-0002, 11-028-0323-0003 և 11-022-0707-0002) հողահատկացման և իրադրական հատակագծերը,ինչպես նաև ՀՀ Տավուշի մարզի Ենոքավան և Գետահովիտ համայնքների վարչական սահմաններընկարագրող և հողատեսքերը արտահայտող քարտեզները՝ էլեկտրոնային և թղթային տարբերակովտրամադրելու համար,

 բ) պարզել «Իջևանի» և «Արջատխլենու» արգելավայրերի տեղադիրքը, հնարավորության դեպքումտրամադրել թվային քարտեզը կամ հանգուցային կետերի կոորդինատները,

 գ)միջնորդել /հանձնարարել/ լիազոր մարմնին՝ ստուգման միջոցով պարզելու գործունեությանընթացքում շրջակա միջավայրին հասցված վնասը, եթե այդպիսի վնաս առկա է,

 դ) մեղքի առկայության դեպքում պատասխանատվության ենթարկել «Բնապահպանականփորձաքննություն» ՊՈԱԿ-ի համապատասխան աշխատակիցներին,

 ե) հիմք ընդունելով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության մասին» ՀՀ օրենքի11-րդ հոդվածի 5-րդ կետի և ՀՀ կառավարության 08.05.2003թ.-ի թիվ 701-Ն որոշման հավելվածի 2-րդկետի պահանջները՝ էկոլոգիական նոր գործոնների ի հայտ գալու հետ կապված հանգամանքներըվերանայել կամ չեղյալ համարել «Մեգաէներջի» ՍՊԸ-ը 23.08.2012թ. տրամադրածբնապահպանական փորձաքննության դրական եզրակացությունը /թիվ 70/:

 երը թվարկված առաջարկություններից դեռևս իրականացվել է միայն վերջին (ե) կետը` չեղյալէ ճանաչվել «Մեգաէներջի» ՍՊԸ-ը 23.08.2012թ. տրամադրված բնապահպանական փորձաքննությանդրական եզրակացությունը: Իսկ մնացած չորս առաջարկությունների վերաբերյալ մինչև օրս որևէտեղեկատվություն չենք ստացել:

 Ելնելով վերոշարադրյալից, որպես նշյալ աշխատանքային խմբի անդամներ, խնդրում ենք մեզտրամադրել տեղեկատվություն նաև այդ առաջարկությունների վերաբերյալ, մասնավորապես ՀՀբնապահպանության նախարարության կողմից ինչպիսի քայլեր են ձեռնարկվել:

Բացի այդ, «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից շրջակա միջավայրի վրա ազդեցությանփորձաքննության ներկայացված աշխատանքային նախագիծն ու դրա բնապահպանական մասըկազմող «ԷՌԱ» ՍՊԸ-ը` ակնհայտ սխալ և իրար հակասող տվյալներ ու տեղեկություններ էտրամադրել և՛ ընկերությանը, և՛ «Բնապահպանական փորձաքննության» ՊՈԱԿ-ին: Մեր կարծիքովիրավական գնահատական պետք է տրվի նաև «ԷՌԱ» ՍՊԸ-ն նման աշխատելաոճին, և ՍՊԸ-նփորձագետին (ներին) ևս պետք է պատասխանատվության կանչել»:

Սակայն, օրենքով սահմանված ժամկետում այս դիմումին գրավոր պատասխան տրամադրելուփոխարեն, ՀՀ բնապահպանության նախարարությունն իր պաշտոնական կայք էջում տեղադրում էհայտարարություն, ըստ որի ս. թ. նոյեմբերի 21-ին «Մեգաէներջի» ՍՊԸ-ը ՀՀ բնապահպանությաննախարարության «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին է ներկայացրել «Խաչաղբյուր 2»ՓՀԷԿ-ի աշխատանքային նախագծի փոփոխված տարբերակը, իսկ դեկտեմբերի 6-ին Գետահովիտհամայնքում պետք է անցկացվեն հանրային լսումներ: Ի դեպ, «Մեգաէներջի» ՍՊԸ-ի` «Բնապահպանական փորձաքննություն» ՊՈԱԿ-ին ներկայացրած «Խաչաղբյուր 2» ՓՀԷԿ-իաշխատանքային նախագծի փոփոխված տարբերակը կրկին կազմել է աշխատանքային առաջիննախագծի հեղինակ` «ԷՌԱ» ՍՊԸ-ը, որը կեղծ և իրականությանը չհամապատասխանող տվյալներ ուտեղեկություններ էր ներկայացրել առաջին աշխատանքային նախագծում և ապակողմնորոշել բոլորշահագրգիռ կողմերին:

  Ելնելով վերոշարադրյալից, որպես նշյալ աշխատանքային խմբի անդամներ, արդեն երկրորդանգամ պնդում ենք հարգել «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքը և սահմանվածամենասեղմ ժամկետում մեզ տրամադրել տեղեկատվություն, թե ինչ քայլեր են ձեռնարկվել Ձերկողմից, վերը նշված 4 (չորս) առաջարկությունների քննարկման, որոշումների կայացման ևհամապատասխան մարմիններից պարզաբանումներ պահանջելու ու ստանալու ուղղությամբ:

 

Այս խորագրի վերջին նյութերը