Լրահոս

28.11.2012 10:17


Դատապարտվել են ուկրաինուհուն բռնաբարած և սպանած հայը և նրա ընկերները

Դատապարտվել են ուկրաինուհուն բռնաբարած և սպանած հայը և նրա ընկերները

Ուկրաինայում այս տարվա մարտին 23-ամյա Եվգենի Կրասնոշչեկը և Մաքսիմ Պրիսյաժնյուկը, ինչպես նաև 21-ամյա Արտյոմ Պողոսյանը բռնաբարել և ողջակիզել էին 18-ամյա Օքսանա Մակարին։ Երեկ դատարանը Եվգենի Կրասնոշչեկին դատապարտել է ցմահ, իսկ Մաքսիմ Պրիսյաժնյուկին՝ 15,  Արտյոմ Պողոսյանին՝ 14 տարվա ազատազրկման:

Նրանք Օքսանային նախ բռնաբարել էին, հետո էլեկտրական լարով փորձել սպանել, այնուհետև բենզինով ողջակիզել: Աղջիկը, սակայն, կենդանի է մնացել և հասցրել է տալ իր հետ այդպես դաժանաբար վերաբերված տղաների անունները։ Սակայն  ստացած վերքերից նա այնուհետ մահացել է։

Այս խորագրի վերջին նյութերը