Տնտեսական

28.11.2012 10:00


«Հայռուսգազարդը» ներդրում կանի սպառողների հաշվին

«Հայռուսգազարդը» ներդրում կանի սպառողների հաշվին

««Հայռուսգազարդը» իր նոր ներդրումային ծրագրով նախատեսում է համակարգում  2013թ. իրականացնել 7,5 մլրդ-ի, իսկ 2014թ.՝ ավելի քան 12 մլրդ դրամի կապիտալ ներդրում, այսինքն` 2 տարվա ընթացքում՝ 19,5 մլրդ դրամի,-գրում է «Հայկական ժամանակը»: Ըստ թերթի՝ անցած տարվա ծրագրով նախատեսվում էր այդ 2 տարվա համար ընդամենը 8,9 մլրդ դրամի ներդրում։ «Ի դեպ, դրանք պետք է արվեն սպառողներից գանձումների հաշվին, եթե մեծանում են, ապա պետք է մեծանա նաև գազի սակագինը։ Այլ կերպ ասած՝ հաջորդ տարի գազի սակագինը կբարձրանա ոչ միայն ՌԴ-ից ստացվող գազի թանկացման, այլև «Հայռուսգազարդի» կապիտալ ներդրումների հետևանքով։ Ի դեպ՝ «Հայռուսգազարդը» մտադիր է 175 մլն դրամ ծախսել ընկերության ղեկավարության ավտոպարկի 10 մեքենաները թարմացնելու նպատակով։ Իսկական կապիտալ ներդրում է՝ սպառողների հաշվին»,–գրում է թերթը։

Այս խորագրի վերջին նյութերը