Բաց նամակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին
Հարգելի պարոն Աշոտյան. Կարդացի Ձեր արձագանքը՝ հայոց պատմության ԲՈՒՀ-ական դասագրքի՝ մարտի 1-ին վերաբերող հատվածի հետ կապված: Նախ, դուք բանավեճը ուղղորդում եք դեպի մի ոլորտ, որը շատ ավելի քիչ կապ ունի քաղաքական ուժերի հետ, քան դուք կարծում եք. միամտություն է կարծել, թե դասագրքի հետ կապված դժգոհությունները ՀԱԿ-ի արբանյակների պտույտն է միայն, այս հարցի շուրջ տեսակետներ են հայտնում մարդիկ, որոնք, ընդհանուր առմամբ, ՀԱԿ-ի հետ առնչություն չունեն: Ինչ է նշանակում Ձեր կողմից արտահայտված այլակարծության ճնշում եզրը. պատմության դասագիրքը ֆեյսբուքյան հարթակ չէ, որտեղ իրենց սուբյեկտիվ կարծիքը կարող են արտահայտել քոմենթամոլ հրապարակախոսները, պատմության դասագիրքը ժամանակաշրջանի իրադարձությունների օբյեկտիվ շարադրումն է, որը, այս դեպքում, բացակայում է: Եթե քաղաքական որոշակի շրջանակներ շահարկում են այդ թեման, դա որևէ մեկին բարոյական իրավունք չի տալիս պատմությունը ներկայացնել գերակա հանրային շահի շրջանակներում: Ինչպես դուք եք նշում՝ ներկայիս դասագիրքը համալսարանական կոլեկտիվի կարծիքն է: Ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքը ազատորեն արտահայտելու, սակայն դա չպետք է լինի պարտադրանք՝ ապագա ուսումնասիրողների համար: Դուք պատրա՞ստ եք երաշխավորելու այլ կոլեկտիվների կազմած պատմության դասագրքերը տարբերվող, սուբյեկտիվ ընկալումներով: Ինչո՞ւ սուբյեկտիվ, որովհետև օբյեկտիվության պահանջը դուք համարում եք այլակարծության ճնշում:
Կա մեկ ճանապարհ՝ ժամանակակից պատմիչները այս թեմային անդրադառնում են մեկ-երկու տողով, առանց սուբյեկտիվ և հուզական շեշտադրումների՝ իրադարձությունների գնահատականը թողնելով հետագա պատմաբանների դատին: Հակառակ պարագայում, իրադարձությունների սուբյեկտիվ շարադրումը, այն դեպքում, երբ դրանք խրախուսվում են նախարարի մակարդակով, խրախուսելի չէ...
Հարգանքով՝ Վարուժան Բաբաջանյան Օբյեկտիվ ընկալումների քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ
Բաց նամակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանին
Հարգելի պարոն Աշոտյան.
Կարդացի Ձեր արձագանքը՝ հայոց պատմության ԲՈՒՀ-ական դասագրքի՝ մարտի 1-ին վերաբերող հատվածի հետ կապված: Նախ, դուք բանավեճը ուղղորդում եք դեպի մի ոլորտ, որը շատ ավելի քիչ կապ ունի քաղաքական ուժերի հետ, քան դուք կարծում եք. միամտություն է կարծել, թե դասագրքի հետ կապված դժգոհությունները ՀԱԿ-ի արբանյակների պտույտն է միայն, այս հարցի շուրջ տեսակետներ են հայտնում մարդիկ, որոնք, ընդհանուր առմամբ, ՀԱԿ-ի հետ առնչություն չունեն: Ինչ է նշանակում Ձեր կողմից արտահայտված այլակարծության ճնշում եզրը. պատմության դասագիրքը ֆեյսբուքյան հարթակ չէ, որտեղ իրենց սուբյեկտիվ կարծիքը կարող են արտահայտել քոմենթամոլ հրապարակախոսները, պատմության դասագիրքը ժամանակաշրջանի իրադարձությունների օբյեկտիվ շարադրումն է, որը, այս դեպքում, բացակայում է: Եթե քաղաքական որոշակի շրջանակներ շահարկում են այդ թեման, դա որևէ մեկին բարոյական իրավունք չի տալիս պատմությունը ներկայացնել գերակա հանրային շահի շրջանակներում:
Ինչպես դուք եք նշում՝ ներկայիս դասագիրքը համալսարանական կոլեկտիվի կարծիքն է: Ամեն մարդ իրավունք ունի իր կարծիքը ազատորեն արտահայտելու, սակայն դա չպետք է լինի պարտադրանք՝ ապագա ուսումնասիրողների համար: Դուք պատրա՞ստ եք երաշխավորելու այլ կոլեկտիվների կազմած պատմության դասագրքերը տարբերվող, սուբյեկտիվ ընկալումներով: Ինչո՞ւ սուբյեկտիվ, որովհետև օբյեկտիվության պահանջը դուք համարում եք այլակարծության ճնշում:
Կա մեկ ճանապարհ՝ ժամանակակից պատմիչները այս թեմային անդրադառնում են մեկ-երկու տողով, առանց սուբյեկտիվ և հուզական շեշտադրումների՝ իրադարձությունների գնահատականը թողնելով հետագա պատմաբանների դատին: Հակառակ պարագայում, իրադարձությունների սուբյեկտիվ շարադրումը, այն դեպքում, երբ դրանք խրախուսվում են նախարարի մակարդակով, խրախուսելի չէ...
Հարգանքով՝
Վարուժան Բաբաջանյան
Օբյեկտիվ ընկալումների քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստ