Նախարարությունը կատարվածը գնահատում է որպես բնապահպանների կողմից իրենց վերապահված իրավասությունների գերազանցում
Էլեկտրոնային լրատվամիջոցներում Վայրի բնության հիմնադրամի տնօրեն Կարեն Մանվելյանի և Կովկասի բնության ֆոնդի ներկայացուցիչների ու Արման Վերմիշյանի կողմից տարածվել է հաղորդագրություն Խոսրովի արգելոցի տնօրենի ընտրության արդյունքների վերաբերյալ:
Հաղորդագրության մեջ ասվում է, թե հիմնադրամները բավարարված չեն մրցույթի արդյունքով և դադարեցնում են «Խոսրովի անտառ» պետական արգելոցի համար նախատեսված ֆինանսավորումները: Նրանք միժամանակ դիմում կամ պահանջում են նախարարից չեղյալ հայտարարել կայացած մրցույթի արդյունքը և հայտարարել նոր մրցույթ:
Նախարարությունը կատարվածը գնահատում է որպես նրանց կողմից իրենց վերապահված իրավասությունների գերազանցում և հիշեցնում է նրանց, որ նրանք ընդամենն այդ կազմամակերպությունների գործակալներ են, նրանց կողմից վարձված վարձու աշխատողներ, և օժտված չեն այդ կազմակերպությունների և նախարարության միջև հարաբերություններ վերանայելու իրավասությամբ:
Առաջիկայում նախարարությունը, անկախ մրցույթի հետ կապված հետագա զարգացումներից, հանդես կգա համապատասխան գնահատականներով` կատարված հայտարարությունը գնահատելով նաև որպես նախարարության ներքին գործերին միջամտելու անհաջող փորձ:

Բնապահպանության նախարարություն