«ՀՄԿ տվյալների մոդել» խորագրով միջազգային աշխատաժողով Աստանայում
Նոյեմբերի 21-23-ը Ղազախստանի Հանրապետության ֆինանսների նախարարության մաքսային հսկողության կոմիտեից ստացված հրավերի հիման վրա ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանը ՀՄԿ կողմից առաջադրվել էր Աստանայում անցկացնելու «ՀՄԿ տվյալների մոդել» խորագրով միջազգային աշխատաժողով։ Ի դեպ, hամաշխարհային մաքսային կազմակերպությունը հավաստագիր էր հանձնել ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Միքայել Փաշայանին` որպես Համաշխարհային մաքսային կազմակերպության տվյալների մոդելի բնագավառում մաքսային ծառայության տեխնիկական և գործառնային խորհրդատուի: Աշխատաժողովի ընթացքում Միքայել Փաշայանը Ղազախստանի մաքսային հսկողության կոմիտեի, ինչպես նաև այլ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչների համար անց է կացրել մի շարք դասախոսություններ: Նրանց ծանոթացրել է առևտրի խթանմանն ուղղված ՀՄԿ հիմնական գործիքներին, գործնական վարժություններ է վարել մասնակիցների հետ՝ ներդաշնակեցնելու Ղազախստանի ազգային տվյալները ՀՄԿ չափանիշներին: Համաժողովի ընթացքում մշակվել է միջոցառումների ծրագիր՝ հետագա աշխատանքների իրականացման նպատակով, ներառելով նաև Ղազախաստանում սահմանի վրա «մեկ կանգառ պատուհան» համակարգի ներդրումը։ Աշխատաժողովի ավարտին ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետը մասնակիցներին հանձնել է Համաշխարհային մաքսային կազմակերպության հավաստագրեր։