Ձմռան-գարնան ամիսներին հանրապետությունում նկատվում է ջրծաղիկի սեզոնային բարձրացում, քանի որ այն օդակաթիլային վարակ է: Ներկայումս ջրծաղիկի առանձին դեպքեր են արձանագրվում, սակայն ձեռնարկված վերահսկման միջոցառումների շնորհիվ դրանք համաճարակային բռնկման չեն վերածվում:
Մանկական կազմակերպություններում տեղային բռնկումներ չեն արձանագրվել, այլ դիտվում են հատուկենտ դեպքեր: Հրազդանի թիվ 6 դպրոցում ևս «համաճարակ» չկա։ Այստեղ նոյեմբերին արձանագրվել է ջրծաղիկով հիվանդացության 8 դեպք, ինչը օրինաչափ է` նկատի ունենալով հիվանդության սեզոնային բարձրացումը:
Հանրապետության ողջ տարածքում շարունակվում է ջրծաղկի հիվանդացության շաբաթական մոնիտորինգի իրականացումը, որի արդյունքները փաստում են, որ 2012թ-ին հանրապետությունում ջրծաղիկով հիվանդացության մակարդակը զգալիորեն ցածր է 2011 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ:
Հակահամաճարակային միջոցառումները կազմակերպվում և իրականացվում են ելնելով համաճարակաբանական օրինաչափություններից և ուղղված են դեպքերի տեղայնացմանը և վարակի հետագա տարածման կանխմանը, ինչպես նաև բնակչության շրջանում իրականացվում է բժշկահիգիենիկ գիտելիքների տարածում:
Նշենք, որ ջրծաղիկը սուր վարակիչ, վիրուսային ծագման, օդակաթիլային եղանակով փոխանցվող, բարձր վարակելիությամբ հիվանդություն է և տարածված է ամենուր: Մեղմ կլիմայական պայմաններում բնակչության առնվազն 90%-ը ջրծաղիկով հիվանդանում է մինչև 15 տարեկանը, որոնցից առնվազն 95%-ը` վաղ մանկական տարիքում: Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է: Վիրուսը անկայուն է շրջակա միջավայրում, որի հետևանքով, որպես կանոն, վարակը չի փոխանցվում երրորդ անձի և հիվանդի օգտագործած անձնական իրերի միջոցով: Հիվանդության գաղտնի շրջանը 10-21 օր է: Հիվանդությունն հիմնականում ընթանում է թեթև, հատկապես` մանկական տարիքում, մեծահասակների մոտ այն ընթանում է ավելի ծանր: Սկզբում դիտվում է 1 օր տևողությամբ ընդհանուր նախանշանների շրջան, որն արտահայտվում է թուլությամբ, գլխացավով, ախորժակի կորստով, ոչ շատ բարձր ջերմությամբ, ապա սկսվում է ցանավորման շրջանը` ջերմության բարձրացում, բշտիկավոր ցան ամբողջ մարմնի շրջանում: Հիվանդը վարակիչ է մինչև վերջին կեղևի ընկնելը: Կեղևները թափվում են 6-8-րդ օրը, որից հետո մնում է սպի: Կարող են լինել նաև ոչ բնորոշ ախտանշաններով` անցան ձևեր:
Ջրծաղիկը սովորաբար թեթև է ընթանում։ Միայն շատ փոքր տոկոս դեպքերում իմունային համակարգի հետ խնդիրներ ունեցող հիվանդների մոտ կարող են զարգանալ բարդություններ` մաշկային բորբոքումներ, հազվադեպ` ջրծաղկային թոքաբորբ, նյարդաբանական խանգարումներ և այլն: Ծանր է ընթանում նաև բնածին ջրծաղիկը:
Հանրապետությունում ջրծաղիկի համաճարակ չկա