Նոյեմբերի 26-ին հիվանդանոցից ոստիկանության Արմավիրի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 17-ամյա հասակակիցներ Լիպարիտ Ա.-ն և Ռոլանդ Մ.-ն: Պարզվել է, որ նույն օրը՝ ժամը 17։30-ի սահմաններում, Լիպարիտ Ա.-ն և Ռոլանդ Մ.-ն Արմավիր քաղաքի ավտոկայանի տարածքում վիճաբանել են 16-ամյա Արսեն Մ.-ի և ոմն Էդգարի հետ, որի ընթացքում ստացել են վնասվածքները:
Նույն օրը՝ ժամը 20։30-ին, Արսեն Մ.-ն Նալբանդյան գյուղից բերման է ենթարկվել բաժին և խոստովանել, որ իր մոտ եղած դանակով ինքն է հարվածել Լիպարիտ Ա.-ին և Ռոլանդ Մ.-ին:
Ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ Արսեն Մ.-ն ձերբակալված է: Ձեռնարկվում են միջոցառումներ ոմն Էդգարի ինքնությունը պարզելու, նրան և հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է նախաքննություն:
Դանակահարություն Արմավիրի ավտոկայանում