Լրահոս

27.11.2012 21:58


Բրիտանիայում, քաղաքական պատճառներից ելնելով, խնամակալներից հետ են վերցրել երեխաներին

Բրիտանիայում, քաղաքական պատճառներից ելնելով, խնամակալներից հետ են վերցրել երեխաներին

Մեծ Բրիտանիայում սոցիալական ծառայությունը ընտանիքից ետ է վերցրել որդեգրած երեխաներին՝ պատճառաբանելով այդ քայլը քաղաքական դրդապատճառներով:

Բանն այն է, որ որդեգրված երեխաների երկու ծնողները Միացյալ Թագավորության անկախության կուսակցությունից են, որի անդամներն իշխանություններից պահանջում են դուրս գալ ԵՄ-ից և սահմանափակել միգրանտների հոսքը: Իսկ քանի որ այդ ընտանեկան զույգի որդեգրած երեխաները բնիկ բրիտանացներ չեն, ապա սոցիալական ծառայության աշխատողները համարել են, որ երեխաները չպետք է մնան նման քաղաքական հայացքներ ունեցող ընտանիքում:  Ամուսինները պատմել են, որ վերջին 7 տարվա ընթացքում ժամանակ առ ժամանակ վերցրել են երեխաներին անապահով ներգաղթյալների ընտանիքներից դաստիրակելու համար, և միասնական ջանքերով այդպես դաստիրակել են 10 երեխա։ Վերջին անգամ իրենց խնդրել են վերցնել երեխաներին 2012թ. սեպտեմբերին, սակայն որոշ ժամանակ անց իրենց մոտ եկել է սոցիալական ծառայության աշխատողը և հայտարարել, որ երեխաները չեն կարող դաստիրակվել նման ռասիստական գաղափարներ կրող ընտանիքում։  Զույգը կարծում է, որ նման վերաբերմունքը քաղաքական հետապնդում է և պահանջում են ետ վերադարձնել երեխաներին ընտանիք ու ներողություն խնդրել:  Բրիտանիայի վարչապետը արդեն դատապարտել է Ռոտերհեմ  քաղաքի խորհրդի որոշումը:

Այս խորագրի վերջին նյութերը