Իվետա Տոնոյան. «Գագիկ Ծառուկյանին խորհուրդ տալու իրավունքը պետք է վաստակել»
Երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՔԴՄ կուսակցության նախագահ Խոսրով Հարությունյանը հայտարարեց, որ ճիշտ կլիներ, եթե այս նախագահական ընտրությունների հարցում ԲՀԿ-ն ձեռնպահ լիներ եւ «կայանար»: Անդրադառնալով Խոսրով Հարությունյանի երեկվա հայտարարությանը, 1lur.am-ի հետ զրույցում ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը նշել է.
«Նախագահական ընտրություններում մասնակցության ձևաչափի վերաբերյալ որոշում կայացնելու է բացառապես ԲՀԿ քաղխորհուրդը` կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ: Բնական է, որ տարբեր տրամաչափի քաղաքական գործիչներ կամ իրենց այդպիսին համարողներ մտահոգված ու խիստ անհանգստացած են Գագիկ Ծառուկյանի մոտալուտ որոշման հայտարարման հանգամանքից և ջղաձգության դրսևորումներ են ի հայտ գալիս` նաև անվճար խորհրդատվության տեսքով: Սակայն առավել քան ակնհայտ է, որ Գագիկ Ծառուկյանը այդ խորհուրդների կարիքը բացարձակապես չունի, իսկ նրան խորհուրդ տալու իրավունքը առաջին հերթին պետք է վաստակել: Իսկ եթե խոսելու լինենք խորհուրդների լեզվով, ապա Խոսրով Հարությունյանին խորհուրդ եմ տալիս չփորձել խորհուրդներ տալ Գագիկ Ծառուկյանին»: