Եվրոպայի ֆերմերները կաթով «լվացել են» Եվրախորհրդարանը
Երկուշաբթի առավոտյան Բրյուսելում կաթ արտադրողները դուրս են հանել մի քանի հարյուր տրակտոր և Եվրախորհրդարանի շենքը կաթով «լվացել են»: Կաթի մեծ մասը թափվել է նաև ոստիկանների և անցորդների վրա: Այնուհետև ֆերմերները այրել են անվադողեր և չոր խոտ, ինչն ուժեղ ծուխ է առաջացրել: Նման կերպ ֆերմերներն իրենց դժգոհությունն են հայտնել կաթի մթերման ցածր գնի և ոչ տրամաբանական քվոտաների վերաբերյալ: Մասնավորապես, Բելգիայում կաթի գնման գինը մոտ 0,26 եվրո է, այն ժամանակ, երբ մեկ լիտրի արտադրման գինը կազմում է մոտ 0,40 եվրո: Նման գների պայմաններում փոքր ֆերմաները հայտնվել են ոչնչացման եզրին: 2009թ. նման ակցիայի շնորհիվ ֆերմերներին արդեն հաջողվել է բարձրացնել գները, այնպես որ մտադիր են մնալ Եվրախորհրդի շենքի առջև այնքան ժամանակ, մինչև իրենց հարցը չլուծվի: