Ներկայացվել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանն ընդունել է ՀՀ ԱԺ Հայաստան-ԵՄ Համագործակցության հանձնաժողովի խմբի անդամներին։ «Artsakh Today» կայքի տեղեկացմամբ՝ հանդիպման շրջանակներում կողմերը քննարկել են ԼՂՀ հիմնահարցի կարգավորման ներկայիս փուլին վերաբերող հարցեր: ԼՂՀ ԱԳ նախարարը ներկայացրել է պաշտոնական Ստեփանակերտի դիրքորոշումը հակամարտության կարգավորման զանազան գործոնների վերաբերյալ:
Բացի այդ, Կարեն Միրզոյանը մեծ շեշտադրում է արել խորհրդարանական դիվանագիտության կարևորության վրա այս հակամարտության կարգավորման հարցում և նշանակություն է տվել դրա համակողմանի ներկայացման հարցում:
Հանդիպմանը ներկա ենեղել նաև Լեռնային Ղարաբաղի ԱԳ նախարարի տեղակալ Ֆելիքս Խաչատրյանը և ԼՂՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Աթանեսյանը: