Մեղադրվում է 26 կենսաթոշակառուների թոշակները հափշտակելու համար
Կենսաթոշակների նշանակման եւ վճարման գործընթացում արձանագրված չարաշահումների կապակցությամբ 2011թ. մայիսին հարուցված քրեական գործի շրջանակներում ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության քննչական գլխավոր վարչության ՀԿԳ քննության վարչությունում ավարտվել է «Էրեբունի-2» վճարային ծառայության վճարող-տեսուչ Ա. Վարդանյանի մասով նախաքննությունը: Նրա վերաբերյալ գործն անջատվել է առանձին վարույթ եւ ուղարկվել դատարան:
Նախաքննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն` «Էրեբունի-2» վճարային ծառայության վճարող-տեսուչ Ա. Վարդանյանը, օժտված լինելով կենսաթոշակի վճարման լիազորություններով, ստորագրությունները կեղծելու միջոցով կատարել է ելքագրումներ: Մասնավորապես` ըստ նախաքննական մարմնի` Ա. Վարդանյանը, տեղեկանալով, որ որոշ թվով կենսաթոշակառուներ հանրապետությունից բացակայում են կամ մահացած են, եւ որ նրանց մահվան փաստը սոցիալական ապահովության պետական ծառայության տարածքային բաժնում անհայտ է, վճարային ցուցակներում ընդգրկված 26 կենսաթոշակառուների ստորագրությունները կեղծելու միջոցով նրանց անվամբ 2005-2010թթ. ընթացքում ելքագրել է 4 417 871 դրամ կենսաթոշակների գումարներ եւ յուրացրել` պետությանը պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Ա. Վարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: