Լրահոս

26.11.2012 18:02


Տիգրան Ուրիխանյանի արձագանքը Խոսրով Հարությունյանին

Տիգրան Ուրիխանյանի արձագանքը Խոսրով Հարությունյանին

«Խոսրով Հարությունյանի քաղաքական դերակատարումը իրեն թույլ չի տալիս նման լուրջ թեմաների շուրջ այդպիսի  առոգանությամբ, ամբիցիոզ եւ չակերտավոր անբեկանելի կարծիք արտահայտել, առավել եւս՝ այդ կարծիքից բխող խորհուրդներ: Առաջինը՝ նա այն մարդը չէ, որ իրավունք ունի խորհուրդներ տալ այդ թեմայի շուրջ, երկրորդ՝ հատկապես Ծառուկյանի պես գործչին»,-«Aravot.am»-ին ասել է ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը՝ անդրադառնալով այսօր  ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Խոսրով Հարությունյանի՝  Գագիկ Ծառուկյանին տված խորհրդին՝  «այս փուլում մի՛ խառնվեք, ձեր պայքարը չէ»:
Պարոն Ուրիխանյանը նաեւ հավելել է. « Այն հանգամանքը, որ առաջնորդ  Ծառուկյանը  նույնիսկ դեռ իր որոշման մասին չի հայտարարել, բայց Խոսրովի պես աննկատ քաղաքական գործիչն իրեն թույլ է տալիս խորհուրդներ տալ այդ առթիվ պարոն Ծառուկյանի կալիբրի քաղաքական գործչին, արդեն իսկ ինձ համար հասկանալի առիթ է տալիս, որ ես նույնիսկ չիջնեմ այդ արտահայտությունը մեկնաբանելու մակարդակի»: 

Այս խորագրի վերջին նյութերը