Լրահոս

26.11.2012 16:21


Նախագահականի արձագանքը նաիրիտցիներին չի բավարարել

Նախագահականի արձագանքը նաիրիտցիներին չի բավարարել

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, այսօր «Նաիրիտ» գործարանի աշատակաիցները երթով շարժվել էին դեպի Բաղրամյան 26 և բողոքի գործողություն իրականացրել նախագահական նստավայրի մոտ։ Նրանք պահանջում էին իրենց 11 ամսվա աշխատավարձը։ ՀՀ նախագահի աշխատակազմի նամակների և քաղաքացիների ընդունելության բաժնի պետ Աիդա Ասատրյանը ցուցարարներին խոստացել է՝ կանեն ամեն ինչ, որ երեք ամսվա աշխատավարձը ստանան: Սակայն նաիրիտցիներին նախագահականի այս արձագանքը չի բավարարել։ Նրանք պնդել են, որ դա կբավականացնի միայն կոմունալ և այլ ծախսերի համար այս ամիսներին կուտակած պարտքերը մարելուն միայն։

Աիդա Ասատրյանը նշել է նաև, որ գործարանի վերագործարկման հարցը հստակորեն պարզ կլինի միայն դեկտեմբերի 15-ից։ Նույնն ասել է նաև այսօր առավոտյան «Նաիրիտ» գործարանի արհմիության նախագահ Հրաչյա Թադևոսյանին ընդունած ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը