Տնտեսական

26.11.2012 13:58


Տիգրան Սարգսյանը հաստատել է՝ գազի գինը կփոխվի. բանակցությունները մինչև տարեվերջ կավարտվեն

Տիգրան Սարգսյանը հաստատել է՝ գազի գինը կփոխվի. բանակցությունները մինչև տարեվերջ կավարտվեն

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը «Ինտերֆաքս»–ին տված հարցազրույցում հաստատել է, որ Հայաստանին մատակարարվող ռուսական գազի սակագինը փոփոխության կենթարկվի։ Նա նշել է, որ ռուսական կողմի հետ սակագնի հարցի հիմնական դրույթների շուրջ արդեն իսկ համաձայնության են եկել. մնում են տեխնիկական որոշակի հարցեր։ Նա ընդգծել է, որ շատ մոտ ապագայում այդ բանակցությունները կավարտվեն։

–Կարծում եմ՝ մինչև տարեվերջ կավարտենք բանակցությունները,–ասել է նա,–սակագները կփոխվեն միջազգային շուկայի միջավայրը հաշվի առնելով։ Միջազգային միջավայրը փոխվում է, սակագինն էլ բարձրանում կամ իջնում է։ Եվ, իհարկե, պայմանագրի կողմերը համաձայնության պետք է գան սակագնի որոշման այս բանաձևով։ Այդ ժամանակ ապագայում փոփոխություններն ավելի հանգիստ կընկալվեն։

Հարցին՝ հնարավո՞ր է հաջորդ տարի Հայաստանի ներքին սպառման համար գազի սակագինը բարձրանա, վարչապետը պատասխանել է.

«Ամեն ինչ կախված է գազի գնի միջավայրից՝ այն կբարձրանա՞, թե՞ կիջնի։ Պետք է նայել։ Այնպես որ, չեմ ուզում մեր հասարակությանը վատատեսական լիցքեր փոխանցել։ Եկեք սպասենք»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը