Քաղաքական

26.11.2012 13:10


Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջում են շուտափույթ կերպով հանդես գալ համապատասխան բացատրությամբ

Րաֆֆի Հովհաննիսյանից պահանջում են շուտափույթ կերպով հանդես գալ համապատասխան բացատրությամբ

ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության հայտարարությունը.

«Բաքվում կատարած Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարությունը ևս մեկ անգամ ստիպեց մեզ լուրջ մոտենալ այն ասեկոսեներին, որ«Ժառանգություն» կուսակցությունը ֆինանսավորվում է արևմուտքի կողմից և կատարում վերջինիս քաղաքական պատվերները:

Բոլորիս է հայտնի, որ արևմուտքը գազային և նավթային ակնկալիքներ ունի Ադրբեջանից, որին հասնելու համար ցանկացած գնով պետք է պարտադրի հակամարտող մյուս կողմին ստորագրելու տխրահռչակ  «Մադրիդյան սկզբունք»-ները: Սույն սկզբունքները նախատեսում են դաշտային Արցախի յոթ ազատագրյալ տարածքների հանձնումը Ադրբեջանին և երկու կողմերի փախստականների վերադարձ՝ նախկին բնակավայր և այլն:

Փաստորեն Րաֆֆի Հովհաննիսյանը պարարտ հող է պատրաստում իշխանությունների համար՝ հնարավոր պարտադրված ստորագրման դեպքում հասարակական բարենպաստ կարծիք ձևավորելու համար:

Չէինք ցանկանա, որ սույն իրատես ենթադրությունները հաստատվեին, հետևաբար պահանջում ենք Րաֆֆի Հովհաննիսյանից շուտափույտ կերպով հանդես գալ համապատասխան բացատրությունով»:

Այս խորագրի վերջին նյութերը