Լրահոս

26.11.2012 12:42


Խնդրում են ազատ արձակել «ՀՀԿ–ի փուչիկների գործով» դատապարտվածին

Խնդրում են ազատ արձակել «ՀՀԿ–ի փուչիկների գործով» դատապարտվածին

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀԿ–ի նախընտրական հանրահավաքի ժամանակ պայթած պուչիկների գործով դատապարտված Սերոբ Բոզոյանի բուժման համար, ով տառապում է քաղցկեղով, մի շարք քաղաքացիներ դրամահավաք էին նախաձեռնել։ Այժմ  էլ այդ փուչիկների պայթյունից տուժածները ստարագրահավաք են սկսել՝ Սերոբ Բոզոյանին ազատ արձակելու խնդրանքով: Նաև նրանք Բոզոյանին գումար են փոխանցել։

Դատարանը Բոզոյանին դատապարտել էր մեկ տարվա ազատազրկման, որպես խափանման միջոց կիրառելով ստորագրությունը չհեռանալու մասին։ Այժմ նա հիվանդանոցում է և վիրահատության կենթարկվի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը