Լրահոս

26.11.2012 12:34


Քարերի տակ մարդ է մնացել

Քարերի տակ մարդ է մնացել

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 19։38-ին, տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզում` Հրազդանի Բանա­վան թաղամասում, քարերի տակ մարդ է մնացել:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռևս չբացահայտված հանգամանքներում Պ. Դուրյան 12 շենքի բակում  փլուզ­վել է 1930 թ. ծնված Մարգուշ Հայրապետյանին պատկանող ցախատան պատը: Պատահարի հետևանքով վերջինս մնացել է քանդված քարերի տակ և ստացված վնասվածքներից տեղում մահացել:

Փրկարարները դուրս են բերել տուժածի դին: 

Այս խորագրի վերջին նյութերը