Աշխարհ

26.11.2012 12:27


Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կներկայացնեն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ

Բաքվում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կներկայացնեն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ

Տարածաշրջանային  հերթական այցի շրջանակներում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադտկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա), ինչպես նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը նոյեմբերի 24-ին Երևանից ժամանել են Բաքու։

Այսօր համանախագահները հանդիպումներ կունենան Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։

 Ըստ ադրբեջանական АПА գործակալության՝ հանդիպման ընթացքում համանախագահները կներկայացնեն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման վերաբերյալ նոր առաջարկներ, ինչպես նաև կքննարկեն Դուբլինում դեկտեմբերի 6-7-ը կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հնարավորությունը։

Այս խորագրի վերջին նյութերը