Լրահոս

26.11.2012 20:52


Տեղի կունենա «ՉուխաջյանՖԵՍՏ» Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի 3-րդ համերգային երեկոն

Տեղի կունենա «ՉուխաջյանՖԵՍՏ» Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի 3-րդ համերգային երեկոն

Սույն թվականի նոյեմբերի 27-ին` ժամը 19:30, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա «ՉուխաջյանՖԵՍՏ» Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնի 3-րդ համերգային երեկոն` «100 համերգ` նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին» ծրագրի շրջանակներում:  Երաժշտական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ՀՀ վաստակավոր արտիստ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախումբը հանդիսատեսին կներկայացնի Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործություններից:

Հիշեցնենք, որ հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը անց է կացվում 2010թ.-ից ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: Միջոցառման կազմակերպիչներն են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան) ու Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միությունը:

Այս խորագրի վերջին նյութերը