Մեդվեդևը չի բացառել, որ կրկին կառաջադրվի նախագահի թեկնածու
ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը չի բացառել, որ կրկին կվերադառնա Կրեմլ, եթե այդ հարցում ստանա ռուսաստանցիների աջակցությունը։
«Եթե ես դրա համար բավարար ուժ և առողջություն ունենամ, և եթե մեր մարդիկ ինձ ապագայում այդ աշխատանքը վստահեն, չեմ բացառում իրադարձությունների նման զարգացումը։ Բայց դա բացառապես կախված է հանգամանքների ամբողջական համակցությունից»,–հայտարարել է Մեդվեդևը Փարիզ կատարելիք այցի նախաշեմին «Ֆիգարո»–ին տված հարցազրույցում։
Նրա կարծիքով, երբեք պետք չէ ինչ–որ բանից հրաժարվել, քանի որ ինչպես հայտնի է՝ երբեք չպետք է ասել երբեք.
«Առավել ևս, որ ես արդեն մեկ անգամ մտել եմ այդ գետը, և դա հենց այն գետն է, որտեղ կարելի է մտնել երկրորդ անգամ»։
Նա չի պատասխանել հարցին, թե իր ընտրվելու պարագայում ո՞վ կղեկավարի կառավարությունը.
«Այն ժամանակ բոլորովին այլ իրավիճակ կլինի»,–ընդգծել է նա։

7or.am