Կատալոնիան կանկախանա՞. ընտրություններում ազգայնականներն են հաղթել
Կատալոնիայում տեղի ունեցած ընտրություններում հաղթել են ազգայնականները, սակայան դա իսպանական կառավարության համար լրացուցիչ խնդիրներ կառաջացնի և կարող է հանգեցնել տնտեսապես զարգացած այս տարածաշրջանի անկախության հարցով հանրաքվեի։ «Ինտերֆաքս»–ի փոխանցմամբ՝ բանն այն է, որ կատալոնական ազգայնականների կուսակցությունը՝ կառավարության ղեկավարի գլխավորությամբ, որը և նախաձեռնել էր այս արտահերթ ընտրությունները, նախկին 62–ի փոխարեն Կատալոնիայի խորհրդարանում ստացել է 50 տեղ։ Իսկ ձախակողմյանները, ովքեր էլ ավելի համառորեն են արտահայտվում անկախացման օգտին, 10–ի փոխարեն ստացել են 21 տեղ։