Լրահոս

26.11.2012 09:34


ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել

ԿԸՀ-ն  արտահերթ նիստ է գումարել

Երեկ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գումարել է արտահերթ նիստ, որի ընթացքում ԿԸՀ վերահսկիչ-վերստուգիչ ծառայության ղեկավար Սևակ Հովհաննիսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 2012թ. դեկտեմբերի 2-ի ԱԺ մեծամասնական ընտրակարգով լրացուցիչ ընտրություններում գրանցված թեկնածուների նախընտրական հիմնադրամներ կատարված մուծումների և դրանց օգտագործման վերաբերյալ երկրորդ հայտարարագրերի ստուգմամբ կազմված տեղեկանքը։  

Հովհաննիսյանը նշել է, որ գրանցված 6 թեկնածուներից մեկը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում, իսկ թիվ 1 ընտրատարածքում գրանցված պատգամավորության թեկնածու Էդուարդ Պետրոսյանը նախընտրական հիմնադրամ չի բացել:  

Այսպիսով` նախընտրական հիմնադրամներ է բացել և հայտարարագրեր ներկայացրել 4 թեկնածու:

 

Այս խորագրի վերջին նյութերը