Լրահոս

25.11.2012 16:30

«Հակահարված art»–ի քաղաքացիական ակցիաների մասին (տեսանյութ)

«Հակահարված art»–ի քաղաքացիական ակցիաների մասին (տեսանյութ)

Արդեն շատերն են հասցրել նկատել «Հակահարված art» խմբի անդամների ակցիաները։ Դրանք «լուռ» ակցիաներ են և բավական մեծ արձագանք են ստացել։

Արվեստագետներից բաղկացած խումբն այդ քաղաքացիական ակտիվության կոչեր է անում և քաղաքական պահանջներ առաջ քաշում։ Վերջին ակցիան տեղի է ունեցել Պետական համալսարանի «սև» շենքում և ավարտվել տհաճ միջադեպով։ Չնայած ԲՈՒՀ–ից սովետական ոճով տարածեցին, թե ոչ մի քաշքշուկ կամ բռնություն չի գործադրվել «Հակահարված art»–ի անդամների նկատմամբ, սակայն կից տեսանյութը դիտելուց հետո կարելի է համոզվել, որ մեծ «ձյաձյաները» պարզապես ստել են։

«7 օրի» տաղավարում Վախթանգ Մարգարյանը հյուրընկալել է «Հակահարված art» խմբի անդամ, նկարիչ Թաթուլ Սարոյանին, ով ներկայացրել է իրենց գործունեության նպատակները։

Սարոյանը կարծում է, որ այս քաղաքացիական նախաձեռնությունը պետք է լավ իմաստով նախանձ առաջացնի մյուս արվեստագետների մոտ և մղի նրանց ակտիվության։ Նկարչի խոսքերով՝ առաջիկա նախագահական ընտրությունները պետք է օգտագործել երկրում ստեղծված վիճակը փոխելու համար։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը

Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ)

16.01.2026 16:20

Ալեն Սիմոնյանը, այսպես ասած, տժժում է: Ըստ լուրերի՝ նա Թայլանդում է անցկացրել իր հանգիստը՝ անկանոն պարային շարժումներ անելով դիսկոտեկում:

Երբ այս լուրը համադրում ենք պատգամավորների՝ 3 միլիոն դրամ կամ մոտ 8 հազար դոլար պարգևավճար ստանալու լուրի հետ, ապա ստացվում է, որ Ալենը տժժացել է պետական բյուջեի հաշվին: Կամ էլ՝ կրկին Վիվառոյի իր ընկերների հաշվին է ինքնամոռաց տրվել պարային հանգստին:

Հիշեցնենք, որ տարիներ առաջ էլ գերթանկարժեք Միկոնոսում էր Ալեն Սիմոնյանը՝ Փաշինյանի աներձագի հետ, տժժիկներ անում Վիվառոյի միջոցներով։
Ի դեպ, Ալեն Սիմոնյանը շտապել է շնորհակալություն հայտնել Թուրքիայի արտաքին գործերի նախարարին, այն բանի համար, որ նա աջակցում է Նիկոլ Փաշինյանին։ Իրականում, հենց սա՛ է Հայաստանի դեմ իրականացբող հիբրիդային պատերազմը։