Նոյեմբերի 22-ին գրանցվել է ընդդիմադիր քաղաքական ակտիվությունը ճնշելու հերթական դեպքը։ «Հակահարված» նախաձեռնության մի խումբ անդամներ փորձել են ԵՊՀ պատմության ֆակուլտետի ուսանող երիտասարդությանը իրազեկել երկրում ձեւավորված բռնապետական ռեժիմի, քաղբանտարկյալների առկայության, ապօրինի դատավարությունների եւ այլ անօրինականությունների մասին։ Այդ նպատակով նրանք օգտագործել են դասամիջոցի մի քանի րոպեն։ Շենքից դուրս գալու ճանապարհին, սակայն, նրանց վրա են հասել ֆակուլտետի դեկանը մի խումբ անձանց հետ, բռնություն գործադրել տեղեկատվություն տարածելու սահմանադրական իրավունքներից օգտվող երիտասարդների նկատմամբ։ Վերջիններս ստիպված են եղել ոստիկանություն հրավիրել:
Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է այս ապօրինությունը։ Ցավալի է, որ իշխանության դեմ քարոզչությունը թույլ չտալու գործում իրեն շարքային «դրուժիննիկի» պես է պահել պատմության ֆակուլտետի դեկանը։ Կոնգրեսը պահանջում է իրավապահ մարմիններից օրենքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկել երիտասարդների նկատմամբ բռնություն կիրառած անձանց:
Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է