Լրահոս

24.11.2012 16:48


Ոստիկանները հայտնաբերեցին նաև թմրամիջոցը իրացնողին

Ոստիկանները հայտնաբերեցին նաև թմրամիջոցը իրացնողին
Նոյեմբերի 23-ին՝ ժամը 20։30-ին, ոստիկանության  Արտաշատւ բաժնի ծառայողները, թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, Այգեստան գյուղից բերման են ենթարկել 1946թ. ծնված Գուրգեն Ե.-ին:
 Խուզարկությամբ նրա գրպանից հայտնաբերվել է պոլիէթիլենային թաղանթի 1 փաթեթ` դեղնականաչավուն կանեփանման յուրահատուկ հոտով զանգվածով: Գուրգեն Ե.-ն հայտարարել է, որ թմրամիջոցն իրենն է և այն 7000 դրամով ձեռք է բերել «Բթո» մականունով ոմն Վարդանից:
 Ոստիկանների ձեռնարկած հետագա միջոցառումներով պարզվել է, որ «Բթո» մականունով ոմն Վարդանը Այգեստան գյուղի բնակիչ, 1972թ. ծնված Վարդան Վ.-ն է, որը նույն օրը՝ ժամը 22։35-ին, բերման է ենթարկվել բաժին: Նրա տաբատի գրպանից հայտնաբերվել է 2 փաթեթ՝ կանեփի յուրահատուկ հոտով դեղնականաչավուն չորացված զանգվածով:
 Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
 Կատարվում է քննություն:

Այս խորագրի վերջին նյութերը