Լրահոս

24.11.2012 14:46


Դիարբեքիրում ահաբեկչություն է կանխվել

Դիարբեքիրում ահաբեկչություն է կանխվել

Թուրքիայի  Դիարբեքիր նահանգի ղեկավար Մուսթավա Տոպրակը «Անադոլու» գործակալությանը հայտնել է, որ երեկ իրավապահ մարմինները ահազանգ են ստացել այն մասին, թե ահաբեկչական մի խումբ պատրաստվում է պայթուցիկ սարք տեղադրել Դիարբեքիր–Բինգել ավտոճանապարհին։

Իրավապահ մարմինները անմիջապես արձագանքել են և նշված տեղում բախվել են ահաբեկիչների հետ։ 
Թուրքական ԶԼՄ–ների հաղորդմամբ՝ փոխհրաձգության ժամանակ ահաբեկիչներից մեկը սպանվել է։
Առգրավվել են պայթուցիկներ և ահաբեկչական գործունեության տարբեր պարագաներ։

Այս խորագրի վերջին նյութերը