Իվետա Տոնոյան. «Գագիկ Ծառուկյանը երբևէ նման մտադրություն չի ունեցել և չի էլ ունենալու»
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի անվան շուրջը խոսակցությունները ոչ միայն լայն թափ են ստանում գրեթե ամեն օր, այլև դրանց շրջանակն է ընդլայնվում: Մամուլում տարածվել է տեղեկատվություն, թե նա մտադրություն ունի գնելու «Նաիրիտ» գործարանը: Ավելին, նույն տեղեկությունների համաձայն՝ «Նաիրիտի» նկատմամբ Ծառուկյանի հետաքրքրությունը նոր չէ, այն դեռևս Ռոբերտ Քոչարյանի օրոք է ի հայտ եկել՝ 2006 թվականից։ Արդյոք տեղեկատվությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, արդյոք «Նաիրիտ»–ի նոր ղեկավարը կլինի Գագիկ Ծառուկյա՞նը։ Հարցերին պատասախանում է Գագիկ Ծառուկյանի մամուլի քարտուղար Իվետա Տոնոյանը.
«Ավելին ասեմ Ձեզ, բացի նրանից, որ այդ ինֆորմացիան իրականության հետ որևէ առնչություն չունի, այլ նաև` Գագիկ Ծառուկյանը երբևէ նման մտադրություն չի ունեցել, չունի, և այսօր նշել է, որ երբևէ նման ցանկություն ու մտադրություն չի էլ ունենալու: Պարզապես սա հերթական ապատեղեկատվություն է: Շատ հստակ և բաց կերպով ասում եմ, որ երբևէ նման մտադրություն Գագիկ Ծառուկյանը չի ունեցել և չի ունենելու»:

slaq.am