Նոյեմբերի 23-ին, ժամը 13.50-ին, ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները, գողության փորձ կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Գյումրիի բնակիչ, 1963 թ. ծնված Նորիկ Վ.-ին: Պարզվել է, որ նա նույն օրը, ժամը 13.00-ի սահմաններում, Արտաշատ քաղաքի ավտոկայանում, Արտաշատ-Նորաշեն ավտոբուսի սրահում, մի ուղևորուհու պայուսակից փորձել է գողանալ դրամապանակը, որի մեջ եղել է գումար:
Գողությունը ձախողվեց