Գործարար Սիլվա Համբարձումյա՞նն էլ կառաջադրվի նախագահի թեկնածու
Այս նախագահական ընտրությունները նախկիններից տարբերվելու են գոնե մեկ բանով` անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ունենալու ենք նախագահի պաշտոնի կին թեկնածուներ:
Նախագահական ընտրություններում «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանի առաջադրման խոսակցությունները դեռ վաղուց էին շրջանառվում: Իր վերջին ասուլիսում էլ Սեդրակյանը դրա հավանականությունը չէր բացառել: Օրերս մամուլում էլ գրվեց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանի թեկնածության առաջադրման հավանականության մասին:
Դեռ ամիսներ առաջ նման ցանկություն էր հայտնել նաեւ գործարար Սիլվա Համբարձումյանը, առավել հայտնի` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի հետ ունեցած վեճով:
Գործարար տիկինը Yerkir.am-ի հետ զրույցում չբացառեց իր առաջադրման հավանականությունը եւ, ի դեպ, նշեց, որ շատ ուրախ է: Սակայն իր վերջնական որոշումը Սիլվա Համբարձումյանը կհրապարակի երեքշաբթի օրը:
Ստացվում է` կանայք տղամարդկանցից շուտ կհայտարարեն իրենց թեկնածության առաջադրման մասին:

yerkir.am