Քաղաքական

24.11.2012 13:31


«Հողն ու և իշխանությունը չեն տալիս, դրանք վերցնո՛ւմ են. Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի». քաղաքագետ

«Հողն ու և իշխանությունը չեն տալիս, դրանք վերցնո՛ւմ են. Գագիկ Ծառուկյանը կառաջադրվի». քաղաքագետ

Քաղաքագետ Լևոն Շիրինյանն այսօր հրավիրված ասուլիսում կարծիք է հայտնել, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը, երկար ժամանակ քաղաքական դաշտն ուսումնասիրելուց, մեսիջ ուղարկելուց և համապատասխան արձագանք ստանալուց հետո, կայացրել է իր որոշումը և իր թեկնածությունը կառաջադրի 2013թ. նախագահական ընտրություններին։

–ԲՀԿ-ն հայտարարում է, որ ինքն այլընտրանք է, սակայն իրականում ընդդիմություն է՝ ոչ փողոցի: Հետընտրական ցնցումներ հնարավոր են։ Բայց եթե Սահակաշվիլին չարեց, մենք էլ չենք անի,-ասել է նա՝ հավելելով, որ հնարավոր է ընդդիմությունը մի քանի թեկնածու առաջադրի, իսկ միասնական թեկնածուի շուրջը համախմբվեն երկրորդ փուլում։

Քաղաքագետը նաև կարծում է, որ ԲՀԿ–ն խաղ չի խաղում, որպեսզի ստանա վարչապետի պաշտոնը, կամ էլ՝ ՀՀԿ–ԲՀԿ տարաձայնությունը տեխնոլոգիա, գործարք չէ։ Ինչ վերաբերում է ՀՀԿ–ի պահվածքին, ապա Շիրինյանը դա բնական է համարում, քանի որ, նրա խոսքերով, հողն ու  իշխանությունը չեն տալիս, դրանք վերցնո՛ւմ են: Իսկ վերցնելուց հետո էլ հաղթած ընդդիմությունը կցրի Հայաստանի շահը չներկայացնող ներկայիս խորհրդարանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը