Լրահոս

24.11.2012 12:15


«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը դատապարտում է

«Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը դատապարտում է

 22.11.2012 թ. «Հակահարված» art խմբի անդամներ Արտակ Գեւորգյանը, Թաթուլ Սարոյանը եւ Հերբերտ Գուրգյանը ՀՀ Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացու իրենց իրավունքը ԵՊՀ պատմության ֆակուլտետի մասնաշենքում իրացնելիս բռնության են ենթարկվել ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանի, համալսարանի անվտանգության աշխատակիցների եւ այլոց կողմից:

 Իրենց խախտված իրավունքները վերականգնելու նպատակով խմբի երիտասարդները դիմել են ոստիկանություն, սակայն հանդիպել են անհարգալից վերաբերմունքի: Արդյունքում իրավապահները ստեղծել են մի իրավիճակ, որի հետևանքով տուժած երիտասարդները հանցագործության մասին հաղորդումը չեն կարողացել տալ:  

 «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնությունը դատապարտում է «Հակահարված» art խմբի անդամների նկատմամբ գործադրված բռնությունը, ինչպես նաեւ իրավապահների ցուցաբերած հակաիրավական մոտեցումը:

 «Հայաստանն առանց քաղբանտարկյալների» նախաձեռնություն

Այս խորագրի վերջին նյութերը