Լրահոս

24.11.2012 11:19


ճԿԿ-ի հզորացման ծրագիր

ճԿԿ-ի հզորացման ծրագիր
Նոյեմբերի 23-ին ՀՀ ԱԻ նախարարության նիստերի դահլիճում տեղի ունեցավ ԱՌՆ աղետների ռիսկի նվազեցման նախագծի ղեկավար հանձնախմբի 2-րդ նիստը:  

   Ղեկավար հանձնախումբը ստեղծվել է ՀՀ ԱԻՆ և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) միջև ստորագրված   «ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնին խորհրդատվական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ» համաձայնագրի 9-րդ հոդվածի համաձայն և իրականացնում է ծրագրի  ընդհանուր  վերահսկողությունն   ու   համակարգումը:

    Ծրագրի իրականացման հիմնական ուղղություններն են.

• ՃԿԿ գործառույթների, դերի և կառուցվածքի վերանայումը,

• ՃԿԿ ճշգրտումը, անհրաժեշտ տեխնիկական լուծումների մշակումը, 

• ՃԿԿ և ԱՌՆ այլ շահագրգիռ գերատեսչությունների միջև արդյունավետ համագործակցության և տեղեկատվության փոխանակման  մեխանիզմների հաստատումը,

• ՃԿԿ ապակենտրոնացումը:

 Այսօրվա նիստին մասնակցեց նաև ԱԻ նախարար Արմեն Երիցյանը:

 Ներկայացնելով ծրագրի նպատակները, միջոցառումները, ՃԿԿ առաջընթացը և իրականացման փուլերի մարտահրավերները` Ն. Գրիգորյանը իր ելույթի ընթացքում մասնավորապես ասաց.

   - Այս ծրագրի ընդհանուր նպատակը ԱՌՆ բնագավառում ՀՀ կառավարության կարողությունների հզորացումն է` Ճգնաժամային կառավարման կենտրոնի արդյունավետության բարձրացման միջոցով: Այսօրվա դրությամբ մեր ՃԿԿ-ի կառավարման կառուցվածքը համապատասխանում է միջազգային ստանդարտներին և ՆԱՏՕ-ի ընդհանուր կառուցվածքի լրամշակված լավագույն տարբերակն է: 

  ՓԾ տնօրենի տեղակալի խոսքին միացավ Պ. Սմիթը և ներկայացրեց արտակարգ իրավիճակների ժամանակ Շվեյցարիայում գործող գործողությունների մոդելն ու ՀՀ ԱԻՆ  ՃԿԿ-ի աշխատողների վերապատրաստման ծրագիրը: Նա նշեց.

   - Հստակ պետք է տարանջատել ՃԿԿ-ն 911-ից: Այդ կառույցները պետք է ստեղծվեն նաև ՀՀ բոլոր մարզերում` նույնպես միմյանցից տարանջատված: Պետք է լուրջ աշխատանքներ տանել աշխատակիցների վերապատրաստման գործում, ինչի համար առաջատար կառույց կլինի ՃԿՊԱ-ն: Շատ կարևոր է նաև տեխնիկական հանձնաժողովի ստեղծումը, որը կազմված կլինի ՃԿԿ-ի, ՃԿՊԱ-ի և ՇԶՀԳ-ի աշխատակիցներից, որպեսզի արդեն ապրիլին հնարավոր լինի սկսել վերապատրաստման դասընթացները:

Այս խորագրի վերջին նյութերը