Լրահոս

24.11.2012 10:43


Ավտոպատահարներ մայրաքաղաքում

Ավտոպատահարներ մայրաքաղաքում

Նոյեմբերի 22-ին Երևանի Բագրատունյաց փողոցի թիվ 43 շենքի դիմաց «ԳԱԶ-32213» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 15-ամյա աղջկա, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն, հայտնում են Ոստիկանությունից:

Նոյեմբերի 22-ին Երևւանի Ռոստովյան և Աթոյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մազդա» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաներ: Բախման հետևանքով «Նիսսան»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 22-ին ՀԱԶ Բ-1 թաղամասի Անդրանիկի փողոցի թիվ 84 շենքի հետնամասում «ԳԱԶ-ՍԱԶ-350701» մակնիշի ավտոմեքենա է շրջվել, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Նոյեմբերի 22-ին Ա. Հովհաննիսյան փողոցի թիվ 4 շենքի մոտ «Նիսան Տիդա» մակնիշի ավտոմեքենան բախվել է ծառի: Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Այս խորագրի վերջին նյութերը