Լրահոս

24.11.2012 10:23


Ինչո՞ւ են կոռուպցիայի դեմ պայքարում 300 000 դրամ աշխատավարձ ունեցող դոլարային միլիոնատերերը

Ինչո՞ւ են կոռուպցիայի դեմ պայքարում 300 000 դրամ աշխատավարձ ունեցող դոլարային միլիոնատերերը

Իրավաբան Ալեն Սիմոնյանը «Ֆեյսբուքի» իր էջում մի քանի հարց է ուղղել երկրի իշխանությանը։ «Հիմա նույնիսկ, երբ ոստիկանը կամ այլ պետական մարմնի աշխատող օրենքի և կուլտուրայի սահմաններում դիմում է քաղաքացուն հաճախակի ու ամենասպասելի արձագանքը քաղաքացու կողմից ագրեսիան ա կամ վախը: Հասարակ հայ մարդը չի հավատում, որ իր նկատմամբ արդար կվարվեն, ուզում ա իշխանությունը ձեռքի մեջ ձվածեղ անի` դա չի գնահատվելու քանի մարդը գիտի, որ ինքը և ինչ-որ մեկը հավասար չեն: Իշխանություն`

-Ինչո՞ւ պետք է Սերոբ Բոզոյանը բերդում մեռնի։

-Ինչո՞ւ ՀՀ պատգամավորը պիտի փողով գործի ընդունվի։

-Ինչո՞ւ են գործից հանում միայն այն ոստիկանին, ում ֆիքսել ա տեսախցիկը։

-Ինչո՞ւ չի պատժվում մարդ ծեծող և ջութակ նվագել չիմացողը։

-Ինչո՞ւ է դատավորը զանգով վճիռ կարդում։

-Ինչո՞ւ են կոռուպցիայի դեմ պայքարում 300 000 դրամ աշխատավարձ ունեցող դոլարային միլիոնատերերը։

Ինչո՞ւ... Ինչո՞ւ... ԻՆչո՞ւ ...»։

Մեր երկիրը իրոք շատ փոքր է, և բոլորը ամեն ինչից տեղյակ են:

Իրավաբան Ալեն Սիմոնյանը

Այս խորագրի վերջին նյութերը